Համացանցային ԶԼՄ-ի էթիկան
Ժուռնալիստիկայւմ գրեթե բոլոր որոշումներն ունեն էթիկական տարր:Ինտերնետային ժուռնալիստիկայի շատ այլ խնդիրների նման,էթիկան նաև բուռն քննարկումներ է առաջացնում,ինչը բնական է:Ավանդական լրատվամիջոցներում էթիկական չափանիշներին և պրակտիկային կառչում են բնազդորեն:Ինտերնետի նյոութերում դրանց պետք է հետևել, որպեսզի հասկանան ,թե ինչու է կարևոր էթիկան: Պետք է պատասխանատվություն ունենալ և արագ ուղղել սխալները:Բացահայտել բովանդակության պիտակավորման,աղբյուրի և շահերի բախման հնարավորությունները,և այս խնդիրները լուծել այնպես ,որ պարզ լինի,թե ինչու է կարևոր էթիկական գործելակերպը:
Այսօր լրագրողական էթիկայի հիմնախնդիրն առավել քան կարևոր ու արդիական է:Ըստ ԼԱԶՈՒՏԻՇԱՅԻ էթիկան մարդու ներքին բարոյական սկզբունքներն են,որոնք ի տարբերություն օրենքների,չեն պատկանում պարտադիր կատարման: Այս է պատճառը,որ պետության կողմից պարտադրվող ժուռնալիստական էթիկայի ցանկացած կոդեքս իր բնույթով դառնում է <<օրենք բարոյականության մասին>>:
Կան նաև այնպիսի ԶԼՄ -ներ,որոնք ունեն իրենց ներքին գրված կամ չգրված կանոնները,սակայն որքանով են դրանք իրական լրագրության էթիկական չափանիշներին դժվար է ասել:Յուրաքանչյուր լրատվամիջոց իր համար է պարզում իր վարած քաղաքականությունն ու ընտրում էթիկայի կանոնագիրը:Այսոր շատ են այն լրատվամիջոցները,որոնք կարելի է ասել չունեն էթիկայի կանոններ:Բայց կան ընդհանուր կանոններ,որոնք վերաբերում են բոլորին:Օրինակ պետք է հաղորդել ճշգրիտ ու անկողմնակալ լրատվություն:Չհրապարակել այնպիսի նյութեր,որոնք խեղաթյուրված են:Նյութը ներկայացնելիս գրել բոլոր կարծիքները,գրագողությամբ չզբաղվել:Լրագրողները պետք է պահպանեն ազատության և օբյեկտիվ քննադատության սկզբունքները:Նա պետք է ազնիվ մեթոդներով առաջնորդվի:Նա պետք է պրոֆեսիոնալ չափանիշների ոտնահարում համարի գրագողությունը,կանխամտածված ապատեղեկատվությունը,զրպարտությունը,վիրավորանքը և չարախոսությունները,անհիմն մեղադրանքների հրապարակումը:ԶԼՄ լրագրողները պետք է փորձեն պահպանել էթիկայի կանոնները:Լրագրողների շատ հրապարակումներ կարող են զրպարտության արժանանալ:Սակայն ԶԼՄ-ները իրենց հրապարակած նյութերը կարող են պաշտպանել:
Լրագրողական էթիկային պատկանում են ինչպես լրագրողի արտաքին տեսքը,ձայնային տվյալները,նիստուկացը,հարցերը շարադրելու գրագիտության և պատրաստվածության աստիճանը և այլն,այնպես էլ լեզվական նորմերի պահպանումը,որի մեջ են մտնում ուղղախոսական, ուղղագրական,բառակազմական,բառապաշարային,քերականական, շարահյուսական կանոնները:Օրինակ հեռուստաընկերություններում ակնառու են լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ,որոնք դրսևորվում են լրագրող- վարողի և վարքագծում, և կեցվացքում, և հեռուստաընկերությունների տարբեր հաղորդաշարերում:Էթիկայի խախտումները պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով,իսկ մարդու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ: