Համացանցային ԶԼՄ-ի էթիկան

Ժուռնալիստիկայւմ գրեթե  բոլոր որոշումներն ունեն էթիկական  տարր:Ինտերնետային  ժուռնալիստիկայի  շատ այլ խնդիրների նման,էթիկան նաև բուռն քննարկումներ  է առաջացնում,ինչը բնական է:Ավանդական  լրատվամիջոցներում էթիկական  չափանիշներին և պրակտիկային կառչում են բնազդորեն:Ինտերնետի նյոութերում դրանց  պետք է հետևել, որպեսզի   հասկանան ,թե ինչու է կարևոր էթիկան: Պետք է պատասխանատվություն  ունենալ  և արագ  ուղղել սխալները:Բացահայտել բովանդակության պիտակավորման,աղբյուրի և շահերի բախման հնարավորությունները,և այս խնդիրները լուծել այնպես ,որ  պարզ լինի,թե ինչու է կարևոր էթիկական  գործելակերպը:

Այսօր լրագրողական էթիկայի  հիմնախնդիրն առավել քան կարևոր ու արդիական է:Ըստ  ԼԱԶՈՒՏԻՇԱՅԻ     էթիկան մարդու ներքին բարոյական սկզբունքներն են,որոնք ի տարբերություն  օրենքների,չեն պատկանում պարտադիր կատարման: Այս է պատճառը,որ  պետության կողմից պարտադրվող  ժուռնալիստական էթիկայի  ցանկացած կոդեքս իր բնույթով  դառնում է <<օրենք բարոյականության մասին>>:

Կան նաև այնպիսի ԶԼՄ -ներ,որոնք  ունեն իրենց ներքին գրված կամ չգրված  կանոնները,սակայն որքանով են դրանք իրական լրագրության էթիկական  չափանիշներին դժվար է ասել:Յուրաքանչյուր լրատվամիջոց իր համար է պարզում իր վարած քաղաքականությունն ու ընտրում էթիկայի կանոնագիրը:Այսոր շատ են այն լրատվամիջոցները,որոնք կարելի է ասել չունեն էթիկայի կանոններ:Բայց կան ընդհանուր կանոններ,որոնք վերաբերում են բոլորին:Օրինակ պետք է հաղորդել ճշգրիտ ու անկողմնակալ լրատվություն:Չհրապարակել այնպիսի նյութեր,որոնք խեղաթյուրված են:Նյութը ներկայացնելիս գրել բոլոր կարծիքները,գրագողությամբ չզբաղվել:Լրագրողները պետք է պահպանեն ազատության և օբյեկտիվ քննադատության սկզբունքները:Նա պետք է ազնիվ մեթոդներով առաջնորդվի:Նա պետք է պրոֆեսիոնալ չափանիշների ոտնահարում համարի գրագողությունը,կանխամտածված ապատեղեկատվությունը,զրպարտությունը,վիրավորանքը և չարախոսությունները,անհիմն  մեղադրանքների հրապարակումը:ԶԼՄ լրագրողները պետք է փորձեն պահպանել էթիկայի կանոնները:Լրագրողների շատ հրապարակումներ կարող են զրպարտության արժանանալ:Սակայն ԶԼՄ-ները իրենց հրապարակած նյութերը կարող են պաշտպանել:

Լրագրողական  էթիկային պատկանում են ինչպես լրագրողի արտաքին տեսքը,ձայնային տվյալները,նիստուկացը,հարցերը շարադրելու գրագիտության և պատրաստվածության աստիճանը և այլն,այնպես էլ լեզվական նորմերի պահպանումը,որի մեջ են մտնում  ուղղախոսական, ուղղագրական,բառակազմական,բառապաշարային,քերականական, շարահյուսական կանոնները:Օրինակ հեռուստաընկերություններում  ակնառու են լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ,որոնք դրսևորվում են  լրագրող- վարողի և վարքագծում, և կեցվացքում, և հեռուստաընկերությունների տարբեր հաղորդաշարերում:Էթիկայի խախտումները պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով,իսկ  մարդու պատիվն ու արժանապատվությունը  պաշտպանվում  է նաև ՀՀ Սահմանադրությամբ:

Обсудить у себя 0
Комментарии (7)
Աննա ջան,կարծում եմ ավելի լավ կլիներ ավելի շատ ինֆորմացիա գրել, անձնական կարծիքն էլ օրինակների հետ մեկտեղ ներկայացնել ու բացառապես համացանցային ԶԼՄ-ի օրինակները, էթիկական խախտումները և ազդեցությունը լսրանի վրա…
Mi poqr shat en an@ndhat kardacvox u lsvox mtqer@!!!!Qo xosqn el, el aveli kharstacner nyutd!
Օրինակ ես կավելացնեի վառ ու հստակ օրինակներ, որտեղ խախտվում են ինտերնետի էթիկայի պարզագույն օրենքները
<<Votqs xerov>> qo blog Anna jan!!!
An nyutum aveli shat xosel es ZLM-i etikayi pahmpanman u kanonneri masin @ndhanur armamb, ev hamacancum ayd erevuyti veraberyal grete vochich ches asel, inch@ piti parzabaneir u sepakan motecumner@ cuyc tair konkret orinakneri vra.                     Qez hajoxutyun blogayin ays bnagavarum.
Lav kliner orinakner bereir henc hamacancayin ZLM-i etikakan xaxtumneric.
es el em da asum, u nman xaxtumner@ shat shat en mer orerum....@ndhanur armamb stacvac nyut e
An jan, shat karch e stacvel, sepakan verlucutyun kuzenayi aveli shat tesnel, konkret orinakner, mi tesak hamakargvac cher nyutd, aveli hstak kareli er dzevakerpel mtqerd.
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутить телеграм
Anna
Anna
Была на сайте никогда
Читателей: 4 Опыт: 0 Карма: 1
все 3 Мои друзья