Համացանցային ԶԼՄ-ի էթիկան

Ժուռնալիստիկայւմ գրեթե  բոլոր որոշումներն ունեն էթիկական  տարր:Ինտերնետային  ժուռնալիստիկայի  շատ այլ խնդիրների նման,էթիկան նաև բուռն քննարկումներ  է առաջացնում,ինչը բնական է:Ավանդական  լրատվամիջոցներում էթիկական  չափանիշներին և պրակտիկային կառչում են բնազդորեն:Ինտերնետի նյոութերում դրանց  պետք է հետևել, որպեսզի   հասկանան ,թե ինչու է կարևոր էթիկան: Պետք է պատասխանատվություն  ունենալ  և արագ  ուղղել սխալները:Բացահայտել բովանդակության պիտակավորման,աղբյուրի և շահերի բախման հնարավորությունները,և այս խնդիրները լուծել այնպես ,որ  պարզ լինի,թե ինչու է կարևոր էթիկական  գործելակերպը:

Այսօր լրագրողական էթիկայի  հիմնախնդիրն առավել քան կարևոր ու արդիական է:Ըստ  ԼԱԶՈՒՏԻՇԱՅԻ     էթիկան մարդու ներքին բարոյական սկզբունքներն են,որոնք ի տարբերություն  օրենքների,չեն պատկանում պարտադիր կատարման: Այս է պատճառը,որ  պետության կողմից պարտադրվող  ժուռնալիստական էթիկայի  ցանկացած կոդեքս իր բնույթով  դառնում է <<օրենք բարոյականության մասին>>:

Կան նաև այնպիսի ԶԼՄ -ներ,որոնք  ունեն իրենց ներքին գրված կամ չգրված  կանոնները,սակայն որքանով են դրանք իրական լրագրության էթիկական  չափանիշներին դժվար է ասել:Յուրաքանչյուր լրատվամիջոց իր համար է պարզում իր վարած քաղաքականությունն ու ընտրում էթիկայի կանոնագիրը:Այսոր շատ են այն լրատվամիջոցները,որոնք կարելի է ասել չունեն էթիկայի կանոններ:Բայց կան ընդհանուր կանոններ,որոնք վերաբերում են բոլորին:Օրինակ պետք է հաղորդել ճշգրիտ ու անկողմնակալ լրատվություն:Չհրապարակել այնպիսի նյութեր,որոնք խեղաթյուրված են:Նյութը ներկայացնելիս գրել բոլոր կարծիքները,գրագողությամբ չզբաղվել:Լրագրողները պետք է պահպանեն ազատության և օբյեկտիվ քննադատության սկզբունքները:Նա պետք է ազնիվ մեթոդներով առաջնորդվի:Նա պետք է պրոֆեսիոնալ չափանիշների ոտնահարում համարի գրագողությունը,կանխամտածված ապատեղեկատվությունը,զրպարտությունը,վիրավորանքը և չարախոսությունները,անհիմն  մեղադրանքների հրապարակումը:ԶԼՄ լրագրողները պետք է փորձեն պահպանել էթիկայի կանոնները:Լրագրողների շատ հրապարակումներ կարող են զրպարտության արժանանալ:Սակայն ԶԼՄ-ները իրենց հրապարակած նյութերը կարող են պաշտպանել:

Լրագրողական  էթիկային պատկանում են ինչպես լրագրողի արտաքին տեսքը,ձայնային տվյալները,նիստուկացը,հարցերը շարադրելու գրագիտության և պատրաստվածության աստիճանը և այլն,այնպես էլ լեզվական նորմերի պահպանումը,որի մեջ են մտնում  ուղղախոսական, ուղղագրական,բառակազմական,բառապաշարային,քերականական, շարահյուսական կանոնները:Օրինակ հեռուստաընկերություններում  ակնառու են լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ,որոնք դրսևորվում են  լրագրող- վարողի և վարքագծում, և կեցվացքում, և հեռուստաընկերությունների տարբեր հաղորդաշարերում:Էթիկայի խախտումները պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով,իսկ  մարդու պատիվն ու արժանապատվությունը  պաշտպանվում  է նաև ՀՀ Սահմանադրությամբ:

Комментариев: 7

Կանանց նկարագիրը ըստ ծնված եղանակների

«Ձմեռային» կանայք ունենում են մարտական բնավորություն: Լինում են նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի: նրանց հետ ոտք մենկնելը դժվար է, քանի որ պարտություն է սպասվում: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:նրանց կողքին շատ հետաքրքիր է…..

«Գարնանը» ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Այս կանայք իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս էակի բախտը բերի և հանդիպի հոգատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:

«Ամառ» -կինը ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխահում ամեն ինչ մոռանում է՝ «կրքի» օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հագատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: Ամառ կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքը անկեղծ, անմիջական զրույցն է:
Ձեզ հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան արևային տղամարդը: Սակայն չի բացառվում նաև, որ Ձեզ պաշտպանված ու ապահով զգաք աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետևում:

«Աշնանը» ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հոգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
նա հիանալի զույգ կկազմեք թե’ գարնանային մեղմ տղամարդու, թե’ ամառային լավատեսի, թե’ ձմեռային վճռական տղամարդու հետ:

Комментариев: 1
накрутить телеграм
Anna
Anna
Была на сайте никогда
Читателей: 4 Опыт: 0 Карма: 1
все 3 Мои друзья